Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները չեն ստանա երկրորդ եռամսյակի պարգեւավճարները |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձավ  արտակարգ  դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների ընթացին:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը շեշտել է, որ, երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված,  Գեղարքունիքի մարզպետարանի  աշխատակազմին  երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք  պարգեւավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե:

«Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ըմբռնումով մոտենա եւ գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը եւս օգտակար է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղմման առումով»,- նշել է մարզպետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով