Գերմանիայում բուժվել է կորոնավիրուսով վարակակիրների կեսից ավելին |hetq.am|

hetq.am: Գերմանիայում բուժվել է կորոնավիրուսով վարակակիրների կեսից ավելին։ Այդ մասին 

գրել է գերմանական «Deutsche Welle» պարբերականը։ Համաձայն ապրիլի 13-ին Ռոբերտ Քոհի անվան ինստիտուտի (RKI) մշակած տվյալների՝ Գերմանիայում գրացվել է կորոնավիրուսի 123 016 դեպք, որը 2537-ով ավելին է, քան մեկ օր առաջվա տվյալները։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած պացիենտների թիվը հասել է 126-ի՝ հատելով 2799-ի սահմանը։ 

Նույն ինստիտուտի տվյալներով՝ երրորդ օրն է արդեն, որ Գերմանիայում կրճատվում է կորոնավիրուսով վարակվածների և կորոնավիրուսից մահացածների թիվը։ Միևնույն ժամանակ տվյալները, որոնք մշակվել են RKI-ի կողմից, կարող են լինել թերի՝ կապված հանգստյան օրերին տեղեկատվության ստացման ուշացումների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով