Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսային իրավիճակն ու ղարաբաղյան հակամարտությունը |armtimes.com|

armtimes.com: Այսօր կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեռախոսային խոսակցությունը: 2 երկրների նախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

2 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ սահմանային իրավիճակի մասին հարցեր: Մասնավորապես, խոսվել է, որ սահմանների փակվելու հետեւանքով չպետք է տուժեն բեռնափոխադրումները՝ ինչպես 2 երկրների միջեւ, այնպես էլ տարանցիկ ճանապարհով:

Լավրովն ու Մամեդյարովը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, քննարկել են քայլերը, որոնք կարող են հակամարտության կարգավորման հիմնական ճանապարհ դառնալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով