Տարիքային առումով Հայաստանում կորոնավիրուսի ռիսկային խմբում է ավելի քան 353 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: Տարիքային առումով Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ռիսկային խմբում է ավելի քան 353 հազար մարդ։ Այս մասին ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Վարակի տեսանկյունից` ռիսկայնության իմաստով, Հայաստանի մշտական բնակչության 12%-ը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ, անկախ առողջական վիճակից»,- ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը ներկայացրեց նաև խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների քանակը, որոնք ևս գտնվում են հիվանդության ռիսկային խմբում։

«Երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը 77418 է, սրտի իշեմիկ հիվանդություն` 71025 քաղաքացի, հիպերտենզիա` 145 408 քաղաքացի։ Հիվանդությունների թվերը միայն հայտնի, գրանցված դեպքերն են»,-նշեց փոխվարչապետը։

Տիգրան Ավինյանը հավելեց, որ ամենառիսկային խմբում են նրանք, որոնք ունեն մի քանի խրոնիկ հիվանդություն և բարձր տարիք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով