Հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված ՀՄՄ-2-ի 25 մմ 1 հրթիռ

 Ճգնաժամային կառավարման ազգային ապրիլի 13-ին, ժամը 11:05-ին կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին հարակից ջրանցքում ական է նկատվել: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված ՀՄՄ-2-ի 25 մմ 1 հրթիռ, 1 մարտագլխիկ, 1 հատ 12,7 մմ փամփուշտ և 1 փող:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ սակրավորների կանչի վայր հասնելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով