Երևանի ավագանու անդամներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ընդունել են Հայաստանում գտնվող ուկրաինացի հանրային գործիչներին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շուրջ 30 լրագրողներ, բլոգերներ և հասարակական ակտիվիստներ Ուկրաինայի Օդեսա, Խարկով, Զոպորոժյե, Կրիվոյ Ռոգ, Դնեպր և այլ քաղաքներից ճանաչողական այցով ժամանել են Հայաստան:
Քաղաքապետարանում ավելի քան երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քաղաքային իշխանության ներկայացուցիչները պատասխանել են հյուրերի հարցերին, ներկայացրել քաղաքային կառավարման խնդիրներն ու առանձնահատկությունները, զարգացման միտումները:
Հյուրերը այցելել են նաև Երևանի պատմության թանգարան: