ԱՄՆ-ը սպառնացել է Հնդկաստանին ռուսական S-400 համակարգեր ձեռքբերելու որոշման համար |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը լուրջ հետևանքներով է սպառնացել Հնդկաստանին, եթե վերջինը գնի ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Times Of India-ն:

«Հնդկաստանի կողմից S-400 համակարգերի ձեռքբերումը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև հետագա համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- ըստ աղբյուրի՝ հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանը որոշել է ձեռքբերել ռուսական S-400 համակարգեր, քանի որ նման զենք ունի նաև Չինաստանը: S-400 համակարգերը Հնդկաստան պետք է հասնեին 5 տարում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով