Չինաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 99 նոր դեպք |shantnews.am|

shantnews.am: Անցած օրվա ընթացքում մայրցամաքային Չինաստանում հայտնաբերվել է COVID-19- ով վարակվելու 99 դեպք: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով  Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ վարակի 97 դեպքերը հայտնաբերվել են արտասահմանից ժամանած մարդկանց մոտ, և միայն 2 դեպքը՝ երկրի ներսում:

Նշվում է, որ Չինաստանում մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակից մահացության դեպք չի գրանցվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով