Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված պացիենտի շփման շրջանակը հայտնի է. բուժող երկու բժիշկները թեստ են հանձնել |aysor.am|

aysor.am: Գեղարքունիքի մարզում այսօր կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցել։  Վարակակիրը մեկ շաբաթից ավելի բուժում է ստացել Մարտունու բժշկական կենտրոնում:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասաց, որ վարակակրի շփման շրջանակը հայտնի է, բոլորը մեկուսացված են։

«Երկու բժիշկ թեստավորվել են։ Ընտանիքի մյուս անդամներին տեղափոխում ենք համապատասխան մեկուսացման վայր», – նշեց մարզպետը։

Գնել Սանոսյանի խոսքով՝  բժիշկների թեստերի պատասխանները հայտնի կլինեն վաղը։

Հարցին, թե ի՞նչ է սպասվում մյուս բուժաշխատողներին, մարզպետն ասաց, որ բոլորին կթեստավորեն, իսկ հիմա, Սանոսյանի խոսքով,  ուղղակի պետք է ինքնամեկուսանալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով