ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԱՄՆ-ից ընդունել իրենց քաղաքացիներին․ Սպիտակ տուն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է վիզային պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում կամ ձգձգում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրենց քաղաքացիներին վերադարձնել ԱՄՆ-ից։ Փաստաթղթի տեքստն ուրբաթ տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցներ կարող են կիրառվել «այն երկրների նկատմամբ, որոնք չեն ընդունում կամ չարդարացված ձգձգում են իրենց քաղաքացիների կամ հպատակների վերադարձն ԱՄՆ-ից՝ ամերիկացիների համար հանրային առողջության ոլորտում անընդունելի ռիսկեր ստեղծելով», ընդգծվում է հուշագրում:

Փաստաթուղթը ենթադրում է, որ նման երկրների ցանկը պետքարտուղարին պետք է տրամադրի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը։ Պետդեպարտամենտի ղեկավարն իր հերթին 7-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի նման երկրների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով