Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարել է, որ նոր սահմանափակումներ է մտցնում մայրաքաղաքում |lenta.ru|

lenta.ru: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարել է, որ նոր սահմանափակումներ է մտցնում մայրաքաղաքում։ 

Մասնավորապես, չեղյալ են հայտարարվում ապրիլի 22-ին ու 25-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակները։ Մյուս շաբաթվանից աստիճանաբար կսկսի մտցվել անցաթղթային ռեժիմ։  Կանգնեցվում է գրեթե բոլոր կազմակերպությունների ու ընկերություններհ աշխատանքը, բացառությամբ պետական հիմնարկների, բժշկական հաստատությունների, սննդի, բժշկական պարագաների, անհատական պաշտպանիչ միջոցների արտադրությունների։ Ինչպես նաև արգելքը չի տարածվում ռազմաարդյունաբերական համալիրի, ավիացիայի ընկերությունների, Ռոսկոսմոսի և Ռոսատոմի վրա: Միաժամանակ, բոլոր աշխատող ձեռնարկությունները պետք է նվազագույնի հասցնեն տեղում աշխատողների թիվը։ 

Ժամանակավորապես կասեցվում են բոլոր շինարարական աշխատանքները բացառությամբ բուժհաստատությունների շինարաության, շարունակում են աշխատել մետրոն, գնացնքերը, վերգետնյա հասարակական տրանսպորտն ու օդանավակայանները։

Մյուա շաբաթվանից արգելվելու է նաև առանց արտոնգարի տաքսիների աշխատանքը։

Աղբյուրը՝ lenta.ru

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով