Չինաստանը գտնվում է կորոնավիրուսի հաղթահարման և հնարավոր բռնկման սպառնալիքի միջև․ CNN |tert.am|

tert.am: Չինաստանի կորոնավիրուսի օջախ դարձած Ուհան քաղաքում այս շաբաթ տրամադրությունը հաղթական էր․ բնակիչները վերջապես դուրս են եկել ամիսներ տևած մեկուսացումից, գրում է CNN-ը։

«Ինչպես փյունիկ, Ուհանը վերադառնում է մութ կորոնավիրուսային մեկուսացումից»,- նշվում Է Global Times-ը, իսկ մյուս հրատարակությունները պատմում են, որ քաղաքն «աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին», այնտեղ նույնիսկ հարսանյաց արարողություններն են տեղի ունենում։

Սակայն այդ վստահության պատնեշի տակ թաքնված են անհանգստության սպառնալիքներ․ հիվանդության նոր ալիքը, ինչպես նաև արգելափակումը, մահն ու տառապանքը կարող է հորիզոնում լինել, գրում է աղբյուրը։

Այս շաբաթ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը նախազգուշացրել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման վտանգի մասին, քանի որ համաշխարհային համավարակը շարունակում է ընդլայնել իր սահմանները։

Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի՝ Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի նիստում Սի Ցզինփինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունում աճող ճնշման ֆոնին ուժեղանում են «անկայուն և անորոշ գործոնները»:

«Նոր դժվարություններ և մարտահրավերներ են առաջացել Չինաստանում աշխատանքի վերսկսման և երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման համար», – հայտարարել է նա։

Նա նաև Չինաստանի իշխանություններին կոչ է արել ուշադիր հետևել արտասահմանից եկած և հիվանդությունը կրող քաղաքացիներին և թույլ չտալ հիվանդության նոր տարածում։

Տեղի պաշտոնյաների հաղորդմամբ՝ «թվի զրոյական աճը չի նշանակում զրոյական ռիսկ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով