ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը դադարեցված է. ԱԳ նախարար |news.am|

news.am: Կորոնավիրուսը որոշակի ազդեցություն ունեցավ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. դադարեցվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այժմ ամենակարեւորը հրադադարի ռեժիմի պահպանումն է, որպեսզի մենք ռեսուրսները կենտրոնացնենք կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Շատ գնահատելի էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Մենք նաեւ ողջունել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հայտարարելու կոչը: Արձանագրվել են զինադադարի խախտումներ Ադրբեջանի կողմից, մենք արձագանքել ենք դրան: Ունեցել ենք 3 վիրավոր, որոնցից մեկը երեխա է: Առաջնայինը հրադադարի անշեղ պահպանումն է: Մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այդպիսի խախտումներն անպատասխանատու քայլեր են», ասել է Զոհրաբ Մնացականյանը եւ հույս հայտնել, որ Ադրբեջանը պատասխանատու վարք կդրսեւորի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով