Թրամփը Հնդկաստանը հանել է առեւտրային արտոնություններ ստացող երկրների ցուցակից |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանը հանել է այն երկրների ցուցակից, որոնք առեւտրային արտոնություններ են ստանում ԱՄՆ արտոնությունների գլխավոր համակարգի (ԱԳՀ) շրջանակում, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։

«Ես որոշեցի, որ Հնդկաստանը չի հավաստել ԱՄՆ-ին, որ արդարացի եւ ընդունելի հասանելիություն կապահովի իր շուկայի հանդեպ։ Այս առնչությամբ տեղին է դադարեցնել նրա գտնվելը զարգացող շահառու երկրների ցուցակում 2019 թվականի հունիսի 5-ին»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ մտադիր է հանել Հնդկաստանն ու Թուրքիան այն երկրների շարքից, որոնք առեւտրային արտոնություններ են ստանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով