Մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 9-ին, ժամը 14:34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով