Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ ապրիլի 16-ն է. ԲԴԽ |azatutyun.am|

azatutyun.am: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ ապրիլի 16-ն է: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից` հավելելով, որ եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

Աննա Դանիբեկյանի վարույթում է երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործի դատաքննությունը:

Մարտի 17-ին փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով