tert.am։ Իրանն ու Թուրքիան ստորագրել են համաձայնագիր, որը վերաբերում է երկու երկրների մայրաքաղաքների միջև երկաթուղային ուղիղ հաղորդակցության վերականգնմանը:
Ինչպես նշում է en.mehrnews.com կայքը, տրանսպորտային ծառայությունների վերականգնումը տեղի կունենա հունիսի վերջին:
Տեղեկությունը հայտնել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման հարցերով փոխնախարար Սաիդ Ռասուլին: Նա նաև նշել է, որ միևնույն ժամանակ երկաթուղային ուղիղ կապ կհաստատվի Թեհրանի և Վանի միջև: