56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Լոռու մարզպետարանին հատկացվել է 56 նոր պլանշետ, որոնք կտրամադրվեն մարզի թվով 24 համայնքների դպրոցների: Այս մաին գրել է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Վերջիններիս կողմից ժամանակավոր օգտագործման նպատակով դրանք կտրվեն հեռավար դասապրոցեսին մասնակցելու համար տեխնիկական միջոցներ չունեցող, 4 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին:

Օգտագործման անհրաժեշտության ավարտից հետո պլանշետները կվերադարձվեն դպրոցներին՝ հետագա տնօրինման նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով