Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Դատախազության բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ Դատախազության բողոքը: 

Այս մասին ասաց Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը: Պաշտպանական կողմը բողոքարկել է հիմնավոր կասկածի մասով և գտնում է, որ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ գրավ չպետք է կիրառվեր: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է և՛ պաշտպանական կողմի, և՛ դատախազության բողոքը՝ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անփոփոխ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով