Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՔԿՀ֊ներից ազատ է արձակվել 58 կալանավոր |pastinfo.am|

pastinfo.am: Երկրում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո առ այսօր ՔԿՀ-ներից ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 58 կալանավոր՝ վարույթն իրականացնող մարմինների կողմից  նրանց խափանման միջոցները փոխելու արդյունքում: Այս մասին հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նրա փոխանցմամբ՝ մարտի 16-ից մինչև մարտի 31-ն ազատ է արձակվել 40, իսկ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում 18 կալանավորված անձ: Վարույթն իրականացնող մարմինների կողմից  խափանման միջոցները փոփոխվելու հիմքերը եղել են տարբեր։

ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականի համաձայն՝ պետք է վերանայվեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով