armenpress.am: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ոստիկանության ստորաբաժանումներում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
«Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան, մեկուսացվել է 11 ոստիկան»,- ասաց Մհրյանը։
Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է: