ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժվում են 83 վարակակիրներ. Փոխոստիկանապետ |aysor.am|

aysor.am: ՀՀ ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմել է 6667 արձանագրություն, որոնցից 1735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

Նա նշեց՝ 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ ու ավելի ուղևոր հանդիսացող անձիք, իսկ 69 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ կանոնները խախտելու համար։

«Մինչ օրս արգելվել է թվով 3007 տրանսպորտային միջոցների մուտքը մի վարչական տարածքից մյուս վարչական տարածք», – ասաց նա։

Փոխոստիկանապետի խոսքով՝ այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժվում են 83 վարակակիրներ։

Ոստիկանության հոսպիտալն այս ժամանակահատվածում վերապրոֆիլավորվել է և օգտագործվում է կորոնավիրուսով վարակված պացիենտներին բուժելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով