news.am: Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է։ Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։
Պաշտպանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը: