ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով «Ճանապարհայինդեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Նաղդալյանը: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: