Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի մեկի համեմատ բարձր է 1 սանտիմետրով |factor.am|

factor.am: Սևանա լիճը, ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծովի մակարդակից բարձր է եղել 1900 մետր 46 սանտիմետր, ինչը 1 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի առաջին երեք ամսում  Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 33 միլիոն 115 հազար խորանարդ մետր ջուր: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով