Կորոնավիրուսի համավարակը կարող է Ասիայում աղքատության հասցնել ևս 11 մլն մարդու. Համաշխարհային բանկ |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները կարող են աղքատության շեմին հասցնել ևս 11 մլն մարդու Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, եթե «անհապաղ քայլեր» չձեռնարկվեն: CNN-ի փոխանցմամբ՝ նման կանխատեսումներ է արել Համաշխարհային բանկը երկուշաբթի հրապարակված զեկույցում:

Վաշինգտոնում գործող ֆինանսական ինստիտուտի կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանում կարող է գրանցվել վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենասուր անկումը, որի հետևանքով Ասիայի տարածքի մեծ մասը կարող է երկարատև հետընթաց ապրել:

Բանկի հիմնական կանխատեսումը ենթադրում է, որ տարածաշրջանում աճը 2020 թվականին կարող է դանդաղել հասնելով մինչև 2.1 %-ի՝ 2019-ին ակնկալվող 5.8 %-ի համեմատ: Վատագույն սցենարով՝ տարածաշրջանում տնտեսությունը կարող է նվազել 0.5 %-ով՝ պատճառ հանդիսանալով ընդլայնված ճգնաժամի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով