Երևանի ամենախիտ դպրոցներում սեպտեմբերից երեխաների մուտքը անցաքարտերով կլինի |armenpress.am|

armenpress.am: Մայրաքաղաքի 30 դպրոցներում առաջիկա սեպտեմբերից կմեկնարկի պիլոտային անվճար ծրագիր: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ մուտքը տվյալ դպրոցներ կլինի անցաքարտերով: «Ընտրվել են ամենախիտ դպրոցները: Նպատակը անվտանգության ապահովումն է»,-նշեց Կարապետյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ծրագիրը կունենա հավելյալ ծառայություններ, որոնք կլինեն վճարովի: Ըստ ցանկության՝ ծնողն, օրինակ, կարող է հաղորդագրություն ստանալ երեխայի դպրոց մուտքի և ելքի մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով