ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ընթանում է քվեարկություն

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում  տեղակայված Ե/1 ընտրատեղամասում ս.թ մարտի 31-ին ժամը 8:00-ից սկսվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության գործընթացը: Ընտրատեղամասը քվեարկության համար բաց կլինի մինչև ս.թ մարտի 31-ի ժամը 20:00-ն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։

Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգով՝ ընտրատեղամասում ձեռնարկվել են  մի շարք կանխարգելիչ միջոցներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակիցները ախտահանել են ընտրատեղամասի ողջ տարածքը և իրականացրել իրավիճակով պայմանավորված այլ միջոցառումներ:

Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ ընտրողները, ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, լրագրողները ապահովվում են անհատական պաշտպանական միջոցներով՝ մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով և գրիչներով: 

Ժամը 11:00-ի դրությամբ Ե/1 ընտրատեղամասում քվեարկել է  94 ընտրող:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով