Նախագիծը քննարկվել է Տիգրան Ավինյանի հետ. փոփոխությունները կներկայացվեն այսօր. ԱԺ փոխնախագահ |aysor.am|

aysor.am: Այսօր նորից ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում ներկայացնում է երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որով կառավարությունը բացառապես համաճարակի հետևանքով և բացառապես արտակարգ դրության պայմաններում ստանում է իրավունք բջջային օպերատորների տվյալների բազաներում արդեն իսկ առկա հեռախոսազանգերի ու անձի տեղակայման վերաբերյալ տեղեկությունների մշակման միջոցով բացահայտել հաստատված վարակակրի շփման շրջանակը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Երեկ նիստից հետո նախագիծը պարետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվեց Իմ Քայլը խմբակցությունում, և՛ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում: Փոփոխությունները կներկայացվեն այսօրվա նիստի ընթացքում», – գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով