24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքը զեղչվում է 75 տոկոսով․ ՆԳՆ

Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով՝ դառնալով 25 000 դրամ։

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարությունից։

Նշենք, որ նկատի ունենալով վերոնշյալ բոնուսային համակարգի գոյությունը՝ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում վերջերս ներդրված՝ տուգանքի գումարը 50 %-ով և 30 %-ով պակաս վճարելու բոնուսային նոր համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքի դեպքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով