shantnews.am: Վաղն Արցախում համապետական ընտրությունների օր է: Անցկացվելու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն այսօր Արցախում լրագրողներին ասել է, որ դիտորդներ ունենալու են տարբեր շրջաններում գտնվող 52 ընտրատեղամասում, իսկ այն ընտրատեղամասերում, որտեղ լինելու են տեսախցիկներ, լինելու է նաև ձայնային հեռարձակում, և այդ ամենը հասանելի է լինելու բոլորին յութուբյան հղումով: