Արցախ գործուղված մեր գործընկերներից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. ԱԺ նախագահ |shantnews.am|

shantnews.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Նա հիշեցրեց՝ ԱԺ-ն Արցախ դիտորական առաքելություն իրականացնելու համար պատվիրակություն պիտի ուղարկեր: Վերջիններս թեստավորվել են, ռապիդ թեստերը երկու գործընկերոջ մոտ դրական պատասխան են ցույց տվել, ապա անցել են մյուս թեստը՝ կասկածը հերքելու համար:

«Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, գիշերը ինձ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ այս կրկնակի թեստավորման արդյունքները եղել են բացասական, բարեբախտաբար, մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, այսինքն՝ հերքվել են կասկածները»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով