armenpress.am: Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները, մարզչական շտաբը և աշխատակազմը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում աշխատավարձ չեն ստանա:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրանք աշխատավարձ չեն ստանա մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին: Ակումբը մտադիր է հաջորդ մրցաշրջանում բարձրացնել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Սակայն, այժմ չվճարելով աշխատավարձերը, ակումբը խնայում է մոտ 90 միլիոն եվրո:
Թե ֆուտբոլիստները և թե անձնակազմը իր համաձայնությունն է տվել ակումբի որոշմանը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: