tert.am: Մեր որոշ աշխատակիցներ՝ շփվելով բնակչության հետ, հնարավոր է, որ իրենք դառնան վիրուսակիր և վարակվեն: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:
«Մենք ունենք այդպիսի մեկ դեպք: Երևան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է, բուժման փուլում է գտնվում, բայց նաև նրա հետ ունենք կոնտակտավոր մարդիկ»,- ընդգծեց նա:
Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին վարակակիրի հետ 11 ակտիվ կոնտակտավորները մեկուսացված են:
Նա նշեց, որ բոլոր ստորաբաժանումներում օրը երեք անգամ ջերմաչափում է արվում, երկու անգամ իրակնացվում է տարածքների վարակազերծման աշխատանքներ: «Մենք նույնիսկ գնացինք նրան, որ հերթափոխերը, որոնք իրար պետք է փոխարինեն, իրար չհանդիպեն, որ շփում չլինի: Այս ուղղությամբ աշխատանքները տարվում են հստակ, որ մենք կարողանանք մարտունակ ստորաբաժանումներ ունենանք»,- նշեց նա: