Կորոնավիրուսի հետ կապված՝ ԵԱՏՄ որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մարտի 16-ին կայացած խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել  Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ԵԱՏՀ խորհրդի մարտի 16-ի N 21 որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության միջոցներին, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին:

Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա, որոնք ԵԱՏՄ մաքսային տարածք են ներմուծվել 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով