ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները պայմանավորվել են համակարգել ջանքերը վարակի դեմ պայքարում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել կորոնավիրուսի համաճարակի շուրջ` պայմանավորվելով համակարգել ջանքերը:

«Մենք սերտորեն համագործակցում ենք», – զրույցից հետո գրել է նախագահ Թրամփը Թվիթերում` փաստելով, որ Չինաստանը մեծ փորձառություն ունի վիրուսի դեմ պայքարում:

Զրույցից մի քանի ժամ առաջ, մինչդեռ, Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ Պեկինը թաքցնում է իրական վիճակագրությունը: Չինաստանի պետական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, թե հեռախոսազրույցում Սի Ծինփինն ընդգծել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է միասնաբար աշխատեն` այս վարակի տարածումը կանխելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով