ՀՀ Կառավարությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման մասին
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում
ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝
- նպատակային վարկերի համաֆինանսավորում,
- վերաֆինանսավորում
- սուբսիդավորում։
Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝
- աշխատակիցներին աշխատավարձի վճարում,
- հարկերի և տուրքերի վճարում,
- հումքի գնում կամ ներմուծում,
- սարքերի և սարքավորումների ներմուծում,
- ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում։
Մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ։ Վարկերի առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 0%-ից մինչև 6%՝ կախված կիրառվող օժանդակության գործիքից»։