armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 13-ին հիվանդության թերթիկ (բյուլետեն) է բացել:
Այս մասին տեղեկացրեց Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը:
Թե ինչ վիճակում է այժմ դատավորը, հիվանդանոցում է, թե տանը, Ասլանյանը տեղեկություն չունի:
Աննա Դանիբեկյանի վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը: Հաշվի առնելով, որ պաշտպանները նախատեսում էին ներկայացնել Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն, որի քննությունը, փաստորեն, հետաձգվել է, պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դիմում է հասցեագրել դատարան:
Շարունակությունը՝ armtimes.com-ում