Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա տնտեսավարողների համար ժամանակ շահել՝  պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։ 

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին  տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող  ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների փաթեթների շրջանակներում բացառել տրամադրվող օժանդակության շահառուների համընկման  դեպքերը։

Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով