Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է երրորդ միջոցառումը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին աջացկելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքէջից։
Միջոցառման նպատակն է օժանդակել սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներիմոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:
Ծրագիրն ուղղված է տնտեսավարողների համար ստեղծելու ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու համար։
Ծրագրի փուլերը և գործիքները նկարագրված են միջոցառման նախագծում: