Հիմնադրամի զինծառայող շահառուների թիվն ավելանալու է մոտավորապես 9-ով. փոխնախարար |aysor.am|

aysor.am: Եթե ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը հավանության արժանանա, դա հնարավորություն կտա հիմնադրամի շահառումներ համարել նաև այն զինծառայողներին, որոնք վիրավորում ստացել են ոչ միայն առանջնագծում, այլև այն ժամանակ, երբ վիրավորում ստացել են մեկ այլ վայրում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում, ԱԺ նիստի ընթացքում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Այս պահի դրությամբ ունենք որոշակի վիճակագրություն, որ 2008 թվականից սկսած՝ շահառուների թիվն ավելանալու է մոտավորապես 9 հոգով», – ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով