Ընտրությունները հետաձգելու պատճառ չկա. Թալակվաձե |aliq.ge|

aliq.ge: «Այս պահի դրությամբ ես ոչ մի հիմք չեմ տեսնում ընտրությունները հետաձգելու համար», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Ըստ նրա, կառավարությունը մոբիլիզացված է՝ գարնանային նստաշրջանին սահմանադրական փոփոխություններ կատարելու և համաձայնեցված համակարգով ընտրություններ անցկացնելու համար.

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանադրական փոփոխությունների և օրենսդրության վերաբերյալ: Մենք խորհրդակցություններ ենք ունեցել ընդդիմության հետ, ես անձամբ հրավիրել եմ խորհրդարանական բոլոր քաղաքական խմբերին և քննարկումներ ունեցել նրանց հետ: Այնպես որ, այս պահի դրությամբ պարզապես որևէ սպառնալիք չկա, որ մենք ի վիճակի չենք լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ:

Մենք փորձում ենք վերադասավորել օրացույցը, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան գարնանային նստաշրջանի ընթացքում: Անհրաժեշտության դեպքում մենք կաշխատենք մինչև հունիսի վերջ և ընտրությունները կանցկացվեն համաձայնեցված համակարգով», – ասել է Թալակվաձեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով