ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա:
Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։
Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք առաջ շարժվելու:
Կհանդիպենք հենց այս էջում նշված ժամին»։