armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ ոստիկանությունը 22 ԶԼՄ-ի հորդորել է պաշտոնական տեղեկատվության չհամապատասխանող նյութերը հեռացնել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
«Մինչ այս պահը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են 22 զանգվածային լրատվամիջոցի հետ և հորդորել են, որպեսզի նրանք ՀՀ կառավարության, մասնավորապես, պարետի ցուցումներին հակասող և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող նյութերը հեռացնեն»,- նշեց Մհրյանը։