Էկոնոմիկայի նախարարությունը հավաքագրում է բիզնեսի համար կորոնավիրուսի հետևանքների մասին տվյալները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել՝

Հարգելի գործարարներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, իրականացնում է COVID-19 պանդեմիայից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից բխող գործարար խնդիրների վերհանում: Այս նպատակով մշակվել է սույն հարցաթերթը:

Խնդրում ենք լինել առավելագույնս անկեղծ և տրամադրել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որպեսզի կառավարությունը տվյալների հիման վրա կարողանա մշակել արդյունավետ գործիքներ առաջացած խնդիրները լուծելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով