⚠️ Արցախի հսկիչ սահմանային անցակետերում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
↪️«Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով):
↪️«Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար:
↪️«Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ:
«Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: [ԱՀ քաղաքաշինության նախարարություն]
???? Առայժմ դասերն իրականացվում են ըստ հնարավորությունների, ուսուցիչներն օգտագործում են հեռավար ուսուցման տարբեր հարթակներ, մասնավորապես՝ Zoom.us, Google Classroom, «Քան» ակադեմիայի հարթակները ,Viber, Skype, WhatsUpp հավելվածները։
???? ԿԳՍ նախարարությունը համագործակցում է հայաստանյան գործընկերների հետ, մշտական կապի մեջ է կրթության փորձագետների հետ.օրակարգում է տեղեկատվական միասնական հարթակ ստեղծելու հարցը։
???? Նախարարությունն ուսուցիչներին օգնելու համար այժմ փաթեթներ է մշակում՝ ըստ առարկաների և դասարանների: [Արցախի տեղեկատվական շտաբ]
16:40- Կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն (թեստավորում)։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]
16:05- Այս պահին 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Նրանք ինկուբացված չեն, վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, թեստեր կանենք ու առողջություն մաղթելով՝ կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր։ [Արսեն Թորոսյան]
15:40-Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]
15:00- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Շահառուները հիմնականում միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարաններում բնակվող անձինք։
14:20- Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված շուրջ 140 ՀՀ քաղաքացիներն այսօր գիշերը Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում ու անհրաժեշտ արտաքին զննում։ Բոլոր քաղաքացիների առողջական վիճակը սահմանված կարգով դիտարկվել է. կասկածելի ախտանշաններ որևէ մեկի մոտ չի գրանցվել։ Հոսպիտալացում չի եղել։ Նրանց համար լրացվել են հասցեական քարտեր։ Դրանք կտրամադրվեն ՀՀ վերադարձած անձանց բնակության կամ գրանցման վայրի պոլիկլինիկաներին` այս անձանց առողջական հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։ [ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]
13:30- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները: Նշվում է, որ վերջին օրերին գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում է իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով, մինչդեռ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել մեկ միասնական մոտեցում՝ ապագայում հնարավոր աշխատանքային վեճերից խուսափելու և խնդիրները դատական կարգով չլուծելու համար:
13:15- Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել: [Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյան]
12:00- Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են ախտահանման աշխատանքեր՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար: Այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան: [ԱԻՆ]
11:40- Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Երեւանում եւ մարզերում առանձնացվել են հատուկ կետեր։
11:00- Վերջին շրջանում արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց: Հավաստիացնում ենք՝ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն: Խնդրում ենք ձեռնպահ մնալ ՊՆ անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
10:20- Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի, NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի և մասնագիտական ասոցիացիաների հետ մեկտեղ սկսում ենք տեսադասախոսությունների շարք նոր կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ բուժաշխատողների համար, որպեսզի բարձրացնենք առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը։ [Արսեն Թորոսյան]
10:00- Հայաստանում մարտի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190-ի, գրանցվել է վարակի ևս 30 դեպք։ [ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20 (թարմացվող)