armenpress.am: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմա Բախի կարծիքով Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի հազարավոր մարզիչների երազանքները:
«Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկի երազանք: Նման որոշում ընդունելը արդարացի չէր լինի: Խաղերի կազմակերպումը հսկայական ջանքեր, միջոցներ և ներդրում է պահանջում»,- Բախի խոսքերը փոխանցում է գերմանական Südwestrundfunk ռադիոն:
Ավելի վաղ մի քանի Ազգային օլիմիական կոմիտեներ խնդրել էին ՄՕԿ-ի հետաձգել խաղերը: