news.am: Թուրքիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով 65-ից բարձր տարիք ունեցող անձանց արգելել են փողոց դուրս գալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։
Ավելի վաղ Թուրքիան, նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ կապված, 49 պետությունների հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշում էր կայացրել։
Կորոնավիրուսով վարակման դեպք Թուրքիայում առաջին անգամ հայտնաբերվել էր մարտի 10-ին՝ տեղի բնակչի մոտ, որը Եվրոպայից էր վերադարձել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակվածների թիվը երկրում 670 է։ Առնվազն 9 մարդ մահացել է։