Հայաստանում մարտի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190-ի, գրանցվել է վարակի ևս 30 դեպք։ Այս մասին հայտնում են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ երեկոյան հայտնել էր, որ Հայաստանում առողջացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ պացիենտը: