Գերմանիայի կառավարությունը 150 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ բյուջե է պատրաստում |news.am|

news.am: Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ երկրի կառավարությունը 150 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ բյուջե է պատրաստում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների մեղմացման շրջանակներում, հայտնում է Reuters-ը։

«Հարյուր հիսուն միլիարդը խոշոր գումար է, սակայն դա կտա մեզ այն ճկունությունը, որի կարիքը մենք ունենք»,- նշել է Շոլցը։

Նրա խոսքերով՝ ամեն ինչի հետ մեկտեղ, երկրի կառավարությունը հող է նախապատրաստում, որպեսզի Գերմանիայի մյուս ինստիտուտները գերմանական ընկերությունների կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով